ՌԴ-ի նպատակն Ուկրաինայի 8 մարզում իրավիճակի անկայունացնելն է. Պարուբի
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն իր գործողություններով նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող 8 մարզում: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:
Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է Լուգանսկի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խերսոնի, Նիկոլաևի, Օդեսայի ու Խարկովի մարզերի մասին. «Ներկա փուլում այդ 8 մարզը դիտարկվում է որպես «Մալոռուսիայի» հայեցակարգ: Ռուսաստանի նպատակն այդ մարզերում իրավիճակի ապակայունացումն է»: