Բաժիններ՝

Խաբեությամբ գումար հափշտակողը հայտնաբերվել է

Մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1986 թ. ծնված Օֆելյա Բ.-ն և hայտնել, որ ապրիլի 23-ին Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 25 շենքի բակում 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով` իրենից հափշտակել է 70.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Մամիկոնյանց և Շահսուվարյան փողոցների խաչմերուկից Արթուր Ն.-ն բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս