Բաժիններ՝

Ահնիձորից հեռացածները որոշել են փրկել իրենց ծննդավայրը

Asparez.am-ը գրում է. Հրանտ Մաթեւոսյանի բնօրրանը՝ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղը, շրջապատված է ահով լի ձորերով, իր անունն էլ ստացել է հենց այդտեղից: Անտառի փեշին ծվարած գյուղում այժմ 40 ընտանիք է ապրում:

Գյուղի բնակչությունը ծերանում է, քանզի երիտասարդները չեն դիմանում գյուղական ծանր կյանքին ու դաժան կենցաղին: Դժվար է ոչ միայն ձորից դույլերով ու տարբեր տարաներով ջուր բերելը, այլեւ ժայռապատ ճանապարհները հաղթահարելը: Բնակավայրում օրերով հոսանք չի լինում, ինչը Մոտկորի տարածաշրջանի էներգետիկ համակարգի մաշվածության արդյունքն է: Գյուղացիներն ստիպված իրենց կենցաղը կազմակերպում են լամպի լույսի տակ: Գյուղի մշակույթի տունն էլ է անմխիթար վիճակում, արդեն վերանորոգման կարիք ունի միակ սրբատեղին՝ Սուրբ Զորավոր մատուռը:

Գյուղացիները մինչեւ հիմա ամենաուրախ ու տխուր օրերը անցկացնելու վայր չունեն: Ահնիձորցու այս ոչ ուրախ առօրյային քաջատեղյակ են ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլ նաեւ՝ հանրապետական գործադիր եւ օրենսդիր մարմինները: Հաշվի առնելով, որ քաղաքաբնակ ահնիձորցիները գոնե տարին մեկ անգամ գյուղ են գնում, Վարդավառին՝ պարտադիր, գյուղից դուրս եկած մտավորականությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, կազմավորել «Ահնիձոր» միությունը, ստեղծել հիմնադրամ եւ իրենց գլխավոր խնդիրները մասնակիորեն լուծել:

«Ահնիձոր անունը աշխարհում մնալու է, մեր հավաքական գենը Հրանտ Մաթեւոսյանն է տվել, սակայն լավ կլինի, որ բնակատեղին էլ միշտ կանգուն մնա»,- մտածում են կազմակերպիչները:

Առաջին կարեւոր գործը, որ արդեն նախաձեռնել են՝ նախկին դպրոցի շենքը վերանորոգելն ու հանդիսությունների սրահ ունենալն է, որ հարսանիքները գոմում չկազմակերպեն, իսկ մահվան արարողությունները՝ ցեխի մեջ խրված վրանում: Գյուղից դուրս եկածների հանգանակությունը 6 մլն դրամ է կազմել, 12 մլն էլ տրամադրել է ՀՀ կառավարությունը: Այժմ հին դպրոցի կողքին նոր շինությունն է վեր խոյանում:

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս