ԱՄՆ-ն ու ԵՄ-ը համաձայնեցնում են ՌԴ-ի դեմ գործողությունների հետագա պլանը. Վիկտորյա Նուլանդ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը քննարկում են գործողությունների պլանը, եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայում իրավիճակի անկայունացման ու ընտրությունների տապալման ուղղությամբ իր փորձերը: Այս մասին Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հաջողությամբ համաձայնեցնում են իրենց գործողությունները՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար. «Յուրաքանչյուր դեպքում, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցների մասին որոշում է ընդունում, ԵՄ-ն ընդունում է համանման որոշում:
Պատժամիջոցների մեր ցուցակները սերտորեն համաձայնեցված են միմյանց հետ: Մենք նաև քննարկում ենք այն, թե ինչ պետք է անենք, եթե Ուկրաինայում տապալվեն ընտրությունները»: