Վրաստանի խորհրդարանում ստեղծվել է Վստահության խումբ
Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին որոշել է ստեղծել Վստահության խումբ, որի համար մատչելի կլինի պետական գաղտնիքը, այդ թվում նաև ռազմական գաղտնի գնումները: Խումբը բաղկացած է 5 պատգամավորից:
Խմբի կազմում ընդգրկվել են խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, Դավիթ Սագանելիձեն, Զվիադ Ձիձիգուրին, Գիվի Տարգամաձեն, Կախաբեր Օկրիաշվիլին: Նրանք նախապես անցել են հատուկ ստուգում՝ կապված պետական գաղտնիքներից օգտվելու հետ: