Բաժիններ՝

Սնանկացած գործարարին պատկանող մանկապարտեզն էլ վաճառեցին, իսկ Ա. Սուքիասյանին դեռ սպասում են. ԳԱԼԱ

«Ասում են, թե երկու տարվա ընթացքում մենք չենք կարողանում հանցագործին բռնել: Բռնված հանցագործը արդեն 4-5 ամիս է մեր հարևան պետությունում է. ի՞նչն է պատճառը… Ասում էին, որ 40 օր հետո պետք է արտահանձնեին, թե ինչ զահրումար անեին, ես էլ չեմ հասկանում՝ ինչ են ասում: Ես էլ չգիտեմ՝ ինչ ասեմ: Մեր երկրի օրենքները չեն գործում, ոչ մի բան էլ չի գործում»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր անհանգստությունն է հայտնել օֆշորային սկանդալի հետեւանքով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ խոսքը Աշոտ Սուքիասյանի՝ Վրաստանից Հայաստան արտահանձնման մասին է: Վերջինս օֆշորային սկանդալի գլխավոր հերոսն է եւ ձերբակալվել է 2014 թվականի փետրվարի մեկին, իսկ նույն թվականի ապրիլի 15-ին Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարեց ձերբակալվածին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը, սակայն մինչ օրս արտահանձնումը տեղի չի ունեցել:

Իսկ սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը պատմել է, որ այս ընթացքում շարունակում են իրեն պատկանող գրավադրված գույքը վաճառել, իսկ գնորդները ՀՀ պաշտոնյաներն ու օլիգարխներն են:

Թե ինչու է Աշոտ Սուքիասյանի արտահանձնման գործընթացը ձգձգվում, ԳԱԼԱ-ն փորձել է պարզաբանումներ ստանալ ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունից: Վարչության պետ Շահեն Տոնոյանը պատասխանել է. «Մեր միջազգային բաժինը պետք է տեղեկություններ ճշտի Վրաստանից: Երբ հստակ տեղեկություններ լինեն, արդեն կհայտնենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս