Ուկրաինայում պաշտոնապես ուժի մեջ է մտել օկուպացված տարածքների մասին օրենքը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում այսօր պաշտոնապես ուժի մեջ է մտել օկուպացված տարածքների մասին օրենքը: Դրա համաձայն, Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներ են ճանաչվել Ղրիմի ինքնավար հանրապետության տարածքն ու Սևաստոպոլ քաղաքը:
Օրենքի համաձայն, ժամանակավոր օկուպացված տարածքները հանդիսանում են Ուկրաինայի անքակտելի մաս, որոնց վրա տարածվում են Ուկրաինայի Սահմանադրությունն ու օրենքները:
Օկուպացված տարածքները ժամանակավորապես լքած Ուկրաինայի քաղաքացիներին երաշխավորվել է Ուկրաինայի Սահմանադրությամբ նախատեսված նրանց իրավունքների ու ազատությունների ամբողջական պահպանում, ինչը վերաբերում է սոցիալական, աշխատանքային, ընտրական ու կրթական իրավունքներին:
Փաստաթղթում նշված է, որ Ուկրաինայի նախագահական, խորհրդարանական ընտրությունների ու համաուկրաինական հանրաքվեի անցկացման ժամանակ քվեարկություն չի կազմակերպվում ժամանակավորապես օկուպացված տարածքներում: