Դնեպրոպետրովսկն այսօր դարձել է Ուկրաինայի կենտրոն. Սաակաշվիլի
Укринформ-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաք: Տեղաբնակների հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին բարձր է գնահատել Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարության գործունեությունը.
«Ներկայումս համայն աշխարհում խոսում են այն մասին, թե ինչպես Պուտինի երազանքները չիրականացվեցին Դնեպրոպետրովսկում: Պարզվեց, որ Պուտինը ձեր քաղաքում չկարողացավ իրագործել սեփական սցենարը: Ես եկել եմ ձեր քաղաք, որովհետև Դնեպրոպետրովսկի դեպքերը վճռորոշ նշանակություն ունեն ուկրաինական պետականության, երկրի ապագայի համար:
Այն, որ դուք կարողացաք կանխել ծայրահեղականությունը, կանգնեցնել Ուկրաինայի փլուզումը ցանկացող մարդկանց, չեզոքացնել օտար քայքայիչ աշխատանքը, այն, որ ձեր քաղաքում ստեղծվեց բանակի նոր նախատիպ, հաստատում է այն փաստը, որ Դնեպրոպետրովսկը դարձել է Ուկրաինայի կենտրոնը: Ես կարծում եմ, որ Դնեպրոպետրովսկի դեպքերը վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ ողջ Եվրոպայի համար»: