Սպիտակ տունը Չինաստանին ու Վիետնամին կոչ է արել տարածքային վեճերը լուծել խաղաղ ճանապարհով
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը Չինաստանին ու Վիետնամին կոչ է արել տարածքային վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Երկու երկրների միջև դիմակայությունն ուժեղացավ այն բանից հետո, ինչ Չինաստանը հորատող հարթակ տեղակայեց Հարավ-չինական ծովի վիճելի գոտում:
Ներկայումս դրա շուրջ լողում են երկու երկրների նավերը, կողմերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ: Մայիսի 13-ին հազարավոր վիետնամցիներ՝ որպես վիճելի ջրերում Չինաստանի կողմից նավթ արդյունահանելու դեմ բողոքի նշան, հրդեհներ են կազմակերպել օտար գործարաններում՝ գերազանցապես չինական:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ասիական շրջագայության շրջանակներում ընդգծել է Հարավ-չինական ծովում տարածքային վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: