Կուսական և հաճելի

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ նման խառանշփոթի պատճառը ՍԴ կայացրած որոշում է: Ջհանգիրյանը հիշելով իր նախկինում արված մի համեմատություն` այն տեղափոխել է ՍԴ որոշման վրա` ասելով՝ «ՍԴ-ն ցանկացել է և կույս մնալ, և հաճույք ստանալ»: Այդպիսի դիրքորոշումը հատուկ է ոչ միայն ՍԴ-ին, այլ հենց ՀԱԿ-ին, որը մի կողմից` փորձում է կույս ձևանալ խիստ ընդդիմադիր կեցվածք դրսևորելով, իսկ մյուս կողմից ժամանակ առ ժամանակ երկխոսում է կամ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ, դրանից հնարավորինս շատ հաճույք ստանալու ակնկալիքով: Իսկ ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը նույն հարցի շուրջ իր ելույթում հայտարարել է.

«ԲՀԿ-ն մնում է իր սկզբունքային դիրքորոշման սահմաններում»: ԲՀԿ-ի սկզբունքը հետևյալն է. իրենք դեմ են օրենքի փոփոխություներին, բայց չեն կարող դեմ քվեարկել:

Տեսանյութեր

Լրահոս