Բաժիններ՝

Թուրքիայում ածխահանքի պայթյունի հետևանքով զոհվածների քանակը հասել է 274-ի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհերի քանակը հասել է 274-ի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նա ընդգծել է, որ 196 աշխատակցի դիակ արդեն իսկ հանձնվել է նրանց ընտանիքներին: Կա 61 վիրավոր: Յըլդըզի խոսքերով՝ փրկարարները փորձում են հասնել մնացյալ հանքափորներին: Փրկվածների քանակը կազմում է ավելի քան 500 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս