
Փոքրիկ խաղեր Եվրոպայի հետ. «Օլանդը Եվրոպական միությանն ասում է՝ եկեք այս վասալին այնուամենայիվ փորձենք փրկել». medialab.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի համար եվրաասոցացման նոր մոդել կիրառելու վերաբերյալ հայտարարությունը «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Եվրոպայի դիրքորոշման մեղմացման հետևանք է համարում: «Դա նշանակում է, որ Եվրոպան իր կոշտ դիրքորոշումից, կապված Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հետ, հետքայլ է անում՝ տեսնելով, որ չի կարողանում Հայաստանին և, օրինակ, Ուկրաինային հետ պահել ռուսական ավելի ագրեսիվ քաղաքականությունից»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Եվրոպան Հայաստանի հետ համագործակցության նոր մոդել պետք է կիրառի:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ այս հայտարարությամբ Ֆրանսիան փորձում է փրկել վասալի կարգավիճակում հայտնված Հայաստանին:
«Օլանդը Հայաստանի դեմքը փրկելու, փակուղուց դուրս գալու ինչ-որ լուսանցք է, պատուհան»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ Ֆրանսուա Օլանդն էլ դա լավ հասկանում է, դրա համար շեշտում է, որ Հայաստանի համար պետք է յուրահատուկ մոդել մշակվի:
«Այդ յուրահատուկ պայմանների բովանդակությունն այն է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի վասալը: Վասալային կարգավիճակն է յուրահատկությունը, Օլանդը Եվրոպական միությանն ասում է՝ եկեք այս վասալին այնուամենայիվ փորձենք փրկել»,- ասում է Սաքունցը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: