Ինչ են խմում հայերը և որքան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ը ալկոհոլ չի օգտագործում։
Եվրոպայի և ԱՊՀ 51 երկրների շարքում «օյաղների» թվով մենք 16-րդ տեղում ենք։ Առաջին տեղում տաջիկներն են. ալկոհոլ չեն օգտագործում 90.7%-ը։ Փոխարենը՝ ալկոհոլ օգտագործող տաջիկներն այնքան շատ են խմում, որ մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի քանակով տարածաշրջանում առաջինն են (տարեկան ավելի քան 30 բացարձակ լիտր սպիրտ)։
Մենք՝ հայերս, որքան էլ զարմանալի լինի, խմելու առումով տարածաշրջանում ետնապահ ենք։ Հայաստանում, ըստ զեկույցի, յուրաքանչյուր մարդուն բաժին ընկնող ալկոհոլի միջին սպառումը կազմում է տարեկան 5.3 բացարձակ լիտր։ Իսկ եթե հաշվարկից հանում ենք չխմողներին, ապա ալկոհոլ օգտագործող մարդիկ միջինը խմում են տարեկան 8.3 լիտր։
Ավելացնենք նաև, որ Հայաստանում նախընտրում են թունդ ալկոհոլային խմիչքները։ Գինին կազմում է սպառված ալկոհոլի 5%-ը, գարեջուրը՝ 10%-ը։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում