
ՌԴ ՊՆ-ը հունիսին կունենա իր լրատվական գործակալությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ը հունիսին կբացի սեփական լրատվական գործակալությունը: Այս մասին հայտարարել է ««Կարմիր աստղ» ստեղծագործական միավորում» մեդիահոլդինգի նախագահ Ալեքսեյ Պիմանովը:
Դրանով իսկ նա հերքել է ավելի վաղ հայտնված տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ՊՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է գերատեսչական մեդահոլդինգի կառույցում սեփական լրատվական գործակալություն ստեղծելու աշխատանքները: Ներկա դրությամբ ընթանում է աշխատակիցների հավաքագրման գործընթացն ու լուծում է տրվում կազմակերպչական-իրավական հարցերին:
Պիմանովը հայտարարել է, որ նոր լրատվական գործակալության աշխտանքային սխեմայում լինելու է անակնկալ, ինչի մասին նա դեռ չի ցանկացել մանրամասնել: Նոր կառույցի հիմնական գործունեությունը կհանդիսանա ռազմական թեմատիկան, ինչպես նաև աշխարհի կարևոր իրադարձությունները: