Բաժիններ՝

Մերկելը գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցուցակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորում է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցուցակը: Սկսած 2004 թվականից, երբ Forbes ամսագիրն սկսեց նման վարկանիշային ցուցակ հրապարակել, Մերկելն այն գլխավորել է ութ անգամ:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենն առաջին անգամ է հայտնվել ցուցակում եւ անմիջապես զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղում է 49-ամյա Մելինդա Գեյթսը, ով ղեկավարում է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը, նրան հաջորդում է Բրազիլիայի 66-ամյա նախագահ Դիլմա Ռուսեֆը:

Առաջին տասնյակում են նաեւ ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031