Լեհաստանն ու Իսպանիան համատեղ կգնեն առնվազն 7 Airbus A330 MRTT տիպի ինքնաթիռ

Լեհաստանն ու Իսպանիան Եվրամիության SAFE պաշտպանական ֆինանսավորման ծրագրի շրջանակում համատեղ կգնեն առնվազն յոթ Airbus A330 MRTT տիպի լիցքավորող և տրանսպորտային ինքնաթիռ։

«Հաջորդ քայլը վերջնական համաձայնագրի ստորագրումն է։ Ամենակարևորն այն է, որ մինչև 2030 թվականը Լեհաստանը կստանա 4 ինքնաթիռ», – X-ում գրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Լեհաստանը SAFE՝ «Անվտանգության գործողություն հանուն Եվրոպայի» նախաձեռնության շրջանակում վարկային համաձայնագիր է ստորագրել՝ ստանալով 43.7 միլիարդ եվրոյի ֆինանսավորում իր ռազմական կարողություններն ամրապնդելու համար։

Աշխարհում անվտանգության ռիսկերի աճի պայմաններում Եվրամիությունը մեծացնում է պաշտպանական ծախսերն ու փորձում է ամրապնդել իր ռազմական կարողությունները։

SAFE-ը ԵՄ նոր ֆինանսական ծրագիր է, որի միջոցով անդամ երկրները կարող են վարկեր ստանալ պաշտպանական ոլորտում ներդրումներ կատարելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31