Բաժիններ՝

«Հաղթանակ, որի շնորհիվ մենք այսօր ձեռք ենք բերել մեր ապրելու իրավունքը». Աղվան Հովսեփյան. pastinfo.am

Մայիսի 28-ին լրանում է Ապարանի հերոսամարտի 96-ամյակը:

«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը, ինչպես որ նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, մեծ շուքով նշեց տոնակատարությունը, որին մասնակցում էին ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ երկրի տարբեր մարզերի ու մայրաքաղաք Երևանի բնակիչներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ ու մտավորականներ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ավանդական դարձած տոնակատարությունը մեկնարկեց Ապարան քաղաքի հրապարակից, մասնակիցները քայլերթով բարձրացան դեպի «Վերածնունդ» հուշահամալիր, որից հետո ծաղկեպսակ դրեցին ինչպես հուշահամալիրի մոտ, այնպես էլ՝ Դրոյի և Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշակոթողներին:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հաղթանակը հիմնաքարն էր առ այսօր տարած մեր բոլոր հաղթանակների, «հաղթանակ, որի շնորհիվ մենք այսօր ձեռք ենք բերել մեր ապրելու իրավունքը»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031