
Ուկրաինայի նոր նախագահի ընտանիքը (լուսանկարներ)

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի կինը` Մարինան զբաղվում է երեխաների դաստիարակությամբ եւ երբեք չի քննադատում ամուսնուն, գրում է livejournal-ը: Նա հաճախ է ամուսնուն ուղեկցում տարբեր միջոցառումների ժամանակ, սակայն հազվադեպ է շփվում մամուլի հետ: Ընտանիքի բարեկամներն ասում են, որ Մարինան շատ լավ տնտեսուհի է. կարողանում է կարել, ասեղնագործել եւ շատ լավ պատրաստել:
«Ես շատ, խենթորեն եմ սիրում կնոջս: Մենք ամուսնացանք, երբ ես 18 տարեկան էի»,-ասել է Պորոշենկոն:
Մարինա Պորոշենկոն 52 տարեկան է: Նրանք ծանոթացել են ուսանողական դիսկոտեկի ժամանակ: Մարինան երեք տարով մեծ է ամուսնուց, նա մասնագիտությամբ բժիշկ է, ՈւԽՍՀ-ի նախկին առողջապահության փոխնախարարի դուստրը: Մարինան ավագ որդուն` Ալեքսեյին ունենալուց հետո անգամ թեկնածուական է պաշտպանել, սակայն որոշել է իրեն նվիրել ընտանիքին:
Ավագ որդին`Ալեքսեյը, 29 տարեկան է: Աշխատում է պապի` Ալեքսեյ Պորոշենկոյի ղեկավարած կոնցեռնում, մարզային խորհրդի պատգամավոր է:
Դուստրերը` Եվգենիան ու Ալեքսանդրան 14 տարեկան են, կրտսեր որդին` Միխայիլը, 13 տարեկան է: