Սրա նպատակը Աննայի քաղաքական գործունեությունն է, կոշտ ու տեղին բառապաշարը. Տիգրան Աբրահամյան

Գործող իշխանության համար քաղաքական գործիչների, ակտիվ դեմքերի ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է, գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բարոյականության սահմանները վաղուց հատված են, և, ցավոք, քաղաքական շարժառիթներով ընտանիք մտնելը դարձել է այս իշխանության հիմնական գործիքը:

Փուլային այս գործիքը՝ որպես ճնշման միջոց, կիրառվել է նաև իմ գործընկեր Աննա Մկրտչյանի նկատմամբ, այն էլ՝ մի քանի անգամ. վերջինիս հորը՝ Արա Մկրտչյանին, արդեն երկրորդ անգամ են կալանավորում:

Պարզ է, որ սրա նպատակը Աննայի քաղաքական գործունեությունն է, կոշտ ու տեղին բառապաշարը, որի պայմաններում ռեժիմը «հակազդեցության» ճանապարհ է ընտրել կալանավորումը:

Սա է իշխանության դեմքն ու նրա ներմուծած «արժեքները»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31