Բաժիններ՝

«Ֆաշիստ» պիտակին արժանանալը չի խոչընդոտում արիացի դիզայներին ստեղծագործել. «Հաճախ եմ ընկնում կռիվների մեջ». Medialab.am

Medialab.am-ը գրում է. Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի կարմիր խաչը, նրա ութանիստ աստղն ու արիացիների առաջին խորհրդանշան համարվող արևախաչը` պատկերված Գողթան գավառի արիացիներից սերող Վլադիմիր Բադալյանի գունագեղ հագուստին, խորհրդանշում են նրա հոգևոր կապը բնության ու արևի հետ:  Արիացիները, որոնք կոչվում են նաև արևորդիներ, հեթանոսական համայնք են Հայաստանում, որոնց հավատը ցեղակրոնությունն է:

Դեռևս 12 տարի առաջ, որոշելով վերականգնել իր պապերի ավանդույթը, Բադալյանը սկսում է արիացիների ազգային տարազով հագուստ կարել և դիզայնով զբաղվել:  Հատուկ ընտրված կտորների գույներին նա միախառնում է հին հայկական դիցաբանության աստվածների խորհրդանշանները՝ ասեղնագործված վառվռուն գույներով, որոնք տաբատի ու շապիկի երկայնքով արևի ճառագայթների նման մինչև վերջ ձգվում են հագուստի ճոթքերը:  «Դիզայնն ինքս եմ անում, և´ գույները, և´ ձևը` ամբողջը ես եմ որոշում: Սկզբում, իհարկե, դժվար էր, օրերով սխալների վրա սովորում էի: Աշխատում էի զարդերի համաչափության, չափսերի և հերթականության վրա, որ գեղեցիկ բան ստացվեր: Մեր պապերի հագուստն էլ այս նույն գույների է եղել, պարզապես ես դիզայնն եմ մի քիչ փոխել, ավելի ժամանակակից դարձրել, որ կարողանամ առօրյայում հագնել»,- ասում է 42-ամյա արիացի դիզայները, ով սերում է Գողթան գավառի հուրիների ցեղախմբից:

Ըստ իր նախնիների` Բադալյանը հագուստի գույներն ընտրել է` առաջնորդվելով Գողթան գավառի բնության ու լեռների գույներով` կարմիր, կանաչ, ոսկեգույն, կապույտ և ծիրանագույն:

«Իսկ խորհրդանշանները, որոնք պատկերված են հագուստի վրա, բոլորն արևի հետ են կապված, քանի որ մեզ Գողթան գավառում կոչել են նաև արևորդի: Հագուստի վրա այս խորհրդանշանները վերից վար ձգվում են արևի ճառագայթների պես: Սա նշանակում է, որ վերևից մինչև ներքև դու արևի հետ կապ ես ունենում, քո մեջ աուրա է առաջանում ու պաշտպանում ամեն փորձանքից, վատ երևույթներից: Ու ինձ իրոք պաշտպանում ա»,- ասում է Բադալյանը:

Չնայած ազգային մշակույթ ներկայացնող նման հագուստ ստեղծելը բավական գումար է պահանջում, Վլադիմիրն ունի շուրջ 14 նմուշ հագուստ տարվա չորս եղանակների համար` տաբատ, շապիկ, բաճկոն, շարֆ, վերարկու, գլխարկ:  «Մի շապիկն ու տաբատը մոտավորապես կազմում են 750 դոլար (մոտ 300 հազար դրամ): Թանկ է, բայց սա այնպիսի աշխատանք է, որ նույնիսկ վաճառքի չեմ դնում, քանի որ սա ինձ համար իմ պապերից ժառանգած մի աստվածային բան է, որը ես վերականգնել եմ և իրավունք էլ չունեմ վաճառելու»,- ասում է արիացին ու հավելում, որ թեև քաղաքացիների տարօրինակ ու բացասական հայացքներին` սա իր ամենօրյա հագուստն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս