Երևանի ենթակայության դպրոցների և մանկապարտեզների մասին կայքում եղած տեղեկությունները չափազանց սահմանափակ են, այն կարող է ավելի լիարժեք գործել այնպես, որ դպրոցի կամ մանկապարտեզի համարը սեղմելով՝ էջը նրա մասին բերի բոլոր այն տեղեկությունները, որոնք քաղաքապետարանը ստանում է դպրոցներից՝ լիցենզավորման փաստաթղթից սկսած՝ մինչև պետական ֆինանսավորման և Կառավարման խորհուրդների կողմից հաստատված նախահաշիվները:
ՀՀ փոխվարչապետ, արաբական մի շարք երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի, Եգիպտոսի եւ Իրաքի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նշված երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին, դրանց ընդլայնման ու խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Այս պահին աշխատանքներ են տարվում հաստատուն հոսանքի գեներատորի անսարքությունը վերացնելու ուղղությամբ:
Ես շատ կցանկանայի, որ Հայաստանը օգտագործեր գոնե այս առիթը և դուրս գար այս ավանտյուրիստական գործընթացից, որովհետև այստեղ միայն Ղարաբաղի հարցը չէ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Գագիկ Ծառուկյանն Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից պարգևատրվեց երկրի բարձրագույն ու պատվավոր պարգևներից մեկով:
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 30-31-ը առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: Երևանում` Մայիսի 30-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի […]
«Ըստ երևույթին, այդ նախագծին Հայաստանի մասնակցության հարցում կա ինչ-որ բանաձև, և հիմա անհրաժեշտ է ինչ-որ կերպ համոզել Լուկաշենկոյին և Նազարբաևին, որպեսզի համաձայնություն տան այդ բանաձին: Լուկաշենկոն երեկ իր գինը սահմանեց, այսինքն` բարձրացրեց խաղադրույքները: Ինձ թվում է` Նազարբաևն էլ ինչ-որ պայմաններ կդնի, բայց դրանք շատ սկզբունքային բնույթ չեն ունենա: Այնպես որ, հարցն առաջին հերթին կապված է Լուկաշենկոյի հետ, և չի բացառվում, որ այժմ ինչ-որ աշխատանքներ են տարվում Բաքվի հետ: Կարծում եմ` խնդիրը գլխավորապես կապված է Լեռնային Ղարաբաղի հետ»,- ասաց Վադիմ Դուբնովը:
Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում:
Մայիսի 19-ին տասնօրյա էլեկտրոնային աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չի վաճառվել, քանի որ սահմանված ժամկետում այն գնելու որևէ հայտ չի եղել:
Մայիսի 28-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոհար Ե.-ին:
Թուրքիայի ԱԳՆ-ը գոհունակություն է հայտնել, որ մի շարք երկրներում ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարան են մուտք գործել թուրքական ծագում ունեցող մի շարք քաղաքական գործիչներ:
Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ խնդիրներ են ունեցել Ռուսաստանի սահմանը անցնելու և երկիր մուտք գործելու հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
ելանյա Մկրտչյանը պատմեց, որ իր աղջկա որդու ընտանիքը Էջմիածում բնակվել է վարձակալական հիմունքներով, սակայն գումար չունենալու պատճառով 3 ամիս չեն կարողացել բնակարանի գումարը վճարել, ինչի պատճառով բնակարանի տերը նրանց տանից «դուրս է հանել»: Կինը պատմեց, որ բնակարան չունենալու պատառով երիտասարդ կինը իր 1-ամյա որդու հետ հայտնվել է դրսում. արդեն 3 օր է՝ նրանք գիշերում են Էջմիածնի այգիներից մեկում. ընտանիքի հայրն այժմ Ռուսաստանում է՝ գումար աշխատելու նպատակով:
Հանկարծ պարզվեց, որ կոմերցիան, տնտեսությունն իր տեղն ունի, քաղաքականությունը` իր։ Որ երկիրն իրավունք ունի կոմերցիոն շահեր հետապնդել` անկախ նրանից, դա ում դուր կգա, ում` ոչ։
Ռոմպեյը հիշեցրել է, որ ԵՄ-ը մայրցամաքի բնակիչներին խոստացել է երեք գլխավոր արժեք՝ խաղաղություն ու ժողովրդավարություն, բարգավաճում ու համերաշխություն, քաղաքակիրթ ու ինքնիշխան կյանք՝ որպես ազգ:
Հասկանալու համար հաջողվել է Ռուսաստանին մեկուսացնել, թե ոչ, բավական է հիշել միայն Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումը:
10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր: Դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է այն տեսանյութը, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարզվում է սպորտային դահլիճում: Տարաբնյութ մեկնաբանությունների արժանացած տեսանյութը ներկայացնում ենք ստորև:
«Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ պայմանագրում հաշվի են առնված ՄՄ երեք երկրների շահերը: Որտե՞ղ է Հայաստանի շահը, թե՞ մենք մեր շահերը միշտ հարմարեցնելու ենք ուրիշների շահերին:
Մայիսի 29-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Արփի-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Ուկրաինայի ճգնաժամի հարցը:
«Սա իմ առաջին աշխատանքային օրն է ԱԳՆ-ում և առավել պատասխանատվություն եմ զգում Ձեր առջև ԵՄ հետ համագործակցության մասին խոսել:
Մայիսի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Վեդի քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեում գործող մթերային խանութից գողություն կատարելու մասին:
Սիրիան Ռուսաստանի համար մշտապես հանդիսացել է ոչ թե պարզապես դաշնակից, այլ՝ Մերձավոր Արևելքում մեր իրական ամրակետ:
Մենք ունենք ուժեղ հարձակողական գիծ, խփեցինք չորս գոլ, լավ գործեցինք առջեւում, հաջող, արագընթաց եւ որակյալ հակագրոհներ ստացվեցին, սակայն պաշտպանական գծում ունենք ակնհայտ խնդիրներ:
«Այսօր Աստանայում պետք է այդ խնդիրը լուծված լիներ: Լեռնային Ղարաբաղն ընդհանուր տարածքի մեջ կլինի, թե չի լինի, մենք պարզաբանում ենք պահանջում: Նալբանդյանը դեռ երեկ չգիտեր՝ ինչ է իրեն սպասվում այնտեղ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Մայիսի 29-ին ավարտվեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ Երևանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման եռօրյա փուլը:
Վերջին երկու տարում Վրաստանն ապացուցեց, որ ունի կառուցողական ու կանխատեսելի կառավարությունը:
Ժամը 15:00-ի սահմաններում Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են Շենիկ գյուղի բնակիչ, 37-ամյա Արարատ Միքայելյանի վարած Opel մակնիշի 29 ՍՕ 985 համարանիշի և Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 30-ամյա Ստեփան Ստեփանյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 11 ԼՏ 818 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հարցը չի վերաբերում ծրագրերի թերակատարմանը, պարզապես անցած տարի հատկացվել են այնքան միջոցներ, որքան կատարվել է ծրագիրը: