Դավիթ Գյուրջինյան. «Միկոյանի պես մարդու արձանը չեն դնում»
«Այդ արձանը չպետք է տեղադրվի, ուրիշ կարծիք չունեմ, վստահ համոզված եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը` խոսելով Անաստաս Միկոյանի արձանի՝ Երևանում տեղադրվելու մասին: Նա նաև նշեց, որ եթե արձանը տեղադրվելու լիներ, ապա խորհրդային տարիներին կանեին. «Հիմա դա ժամանակավրեպ է»:
Մեր հարցին՝ պարզապես ժամանակավրե՞պ է, թե՞ հենց Անաստաս Միկոյանի անձով է պայմանավորված, լեզվաբանն պատասխանեց. «Հենց անձով, իր արածներով է պայմանավորված: Նա հազարավոր մարդկանց գնդակահարելու, հազարավորների բռնության ենթարկելու մասնակից է եղել: Այդպիսի մարդու արձանը չեն դնում, որքան էլ Կարիբյան ճգնաժամի ժամանակ ինչ-որ բան արած լինի, կամ Խորհրդային Միությունում բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցրած լինի: Դա կապ չունի»: