Զարիֆը վստահ է, որ վերջ կտրվի Արևմուտքի հետ 10-ամյա միջուկային դիմակայությանը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վստահություն է հայտնել, որ Իրանի ու Արևմուտքի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում վերջ կտրվի երկրի միջուկային ծրագրի շուրջ տասնամյա դիմակայությանը:

Զարիֆն այս հայտարարությունն արել է Չմիավորման շարժման 17-րդ գագաթաժողովում, որն անցել է նախարարական մակարդակով: Դրա հետ մեկտեղ Զարիֆն ընդգծել է, որ իրենք թույլ չեն տա, որ երկրի դեմ դավեր նյութեն:

Զարիֆի խոսքերով՝ Իրանն անելու է ամեն հնարավոր բան՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար, և որ բանակցությունների նպատակն այն բանի ապացույցն է, որ Իրանի միջուկային ծրագիրը մշտապես եղել է խաղաղ:

Տեսանյութեր

Լրահոս