Բաժիններ՝

Հռոմի պապը մտադիր է 2015 թվականին այցելել Հայաստան. PanARMENIAN.Net

PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ` միանգամայն հավանական է, որՀռոմի պապի այցը Հայաստան տեղի ունենա 2015 թվականին: Այդ մասին գրում է Nouvelles d’Arménie-ին ֆրանսիական կաթոլիկ La Croix թերթի վրա հղումով: 90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված կամենա, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թվականին կայցելի Էջմիածին Հայոց ցեղասպանության1,5 միլիոն նահատակների սրբադասման կարգին մասնակցելու նպատակով, հայտարարել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Շահե վարդապետ Անանյանը՝ նշելով, որ այցի մասին խոսվել է Հռոմի պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպմանը Հռոմում: Ըստ նրա, Պապի այցը Հայաստան շատ խորհրդանշական կլինի, քանի որ կընդգծի, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեց Հովհաննես Պողոս Երկրորդը 2001 թվականին, գրում է ֆրանսիական թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս