Բաժիններ՝

«Մինչ այսօր ոչ մի ձերբակալված չկա, ախր մեր երեխան հո հավի ճուտ չէ․․․». Մահացած զինծառայողի հարազատները սպասում են. ԳԱԼԱ

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ չնայած գործի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ այժմ պատասխանատու մարմինները լռում են: ԳԱԼԱ-ի  հետ զրույցում մահացած զինծառայողի հորաքույրը՝ Նադյա Ղազարյանը, նշեց. «Եթե նախարարը հենց առաջին օրը գնաց, ետ եկավ, այդքան իրավաբաններ, այդքան զինվորականներ այդ գործի հետ կապված ոչ մի բան ասել չկարողացան, իսկ մենք ի՞նչ կարող ենք ասել կամ անել, մենք էլ ոչ մի կերպ չենք հասկանում, թե ինչն էր մեր երեխայի մահվան պատճառը»։ Տիկին Նադյան ընդգծեց նաև, որ իրենց մեծ ընտանիքից՝ իրենց ցեղից ամեն մեկը երեք-չորս զինվոր են տվել. «Նրանց ընտանիքում ինը երեխա են, արդյոք նման ընտանիքում մեծացած երեխան կարո՞ղ էր ամբարտավան լինել։ Մենք չենք հասկանում՝ արդյոք այդ կառույցներն այդքան անզոր են գտնելու, թե ով է մեղավոր մեր երեխայի մահվան համար»։

Հարազատները հավաստիացնում են, որ մինչ այսօր իրենց դեռ ոչինչ չեն ասել։
ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե նշվում է նաև, որ հարազատները էմոցիոնալ հայտարարություններ են անում, տիկին Նադյան պատասխանեց. «Եթե մեր հայտարարություններն էմոցիայի արդյունք է, ապա իրենք թող մի ճշմարտանման հայտարարություն անեն, որ «բենզին» բառը այս դեպքի հետ կապված մեր բառապաշարից դուրս գա։ Մենք սպասում ենք պաշտպանության նախարարի պատասխանին՝ ինչ եղավ Ներսես Կարապետյանին, մենք ուրիշ ոչինչ չենք պահանջում, և ինչո՞ւ մինչև հիմա ձերբակալվածներ չկան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս