Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին

Իրանը ձեռք է բերել նոր ռազմական սարքավորումներ և վերականգնել է վնասված ռազմական ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Մոհամադ Ակրամինիան։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկել նոր սարքավորումներ գնելու համար, և դրանք այսօր տեղ են հասել», – ասել է նա Mehr գործակալությանը տված հարցազրույցում։

Պաշտոնյան չի հստակեցրել, թե հատկապես ինչ է գնել Թեհրանը։

Բացի այդ, Ակրամինիայի խոսքով, Թեհրանը «հզորացրել է ռազմական կարողությունները» և վերականգնել զինված հակամարտության ընթացքում վնասված ռազմական ենթակառուցվածքները։

Ակրամինիան նաև հայտնել է Իրանի զինված ուժերի ուժեղացման մասին՝ Միացյալ Նահանգների հետ հրադադարի ժամանակ իրականացված նախապատրաստությունների հաշվին։

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ իր երկիրը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պաշտպանողական ռազմավարությունից կանցնի հարձակողականի, ինչը, նրա խոսքով, թույլ կտա զսպել սպառնալիքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31