
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Կարճեւանում մեծացրել է բնապահպանական ռիսկերը

meghrinews.com-ը գրում է. Մեղրիի տարածաշրջանի Կարճեւան գյուղում անցյալ տարի հանկարծամահ եղած 14-ամյա երեխայի մահվան հանգամանքներն այսօր էլ քննարկվում են գյուղում: Բժիշկները երեխայի մոտ ինֆարկտ էին ախտորոշել, որին կարճեւանցիները չեն հավատում:
Վերջին տարիներին Կարճեւանում ավելի ու ավելի հաճախ են մարդիկ դժգոհում ինքնազգացողությունից, 2013թ. 90 տուն ունեցող գյուղում մահվան 10 դեպք է գրանցվել, որը տեղացիների խոսքով` մեծ թիվ է: «Մահը ահել ու ջահել չի հարցրել, որովհետեւ օդն ամբողջովին աղտոտված է»,- ասում են նրանք: