Բաժիններ՝

Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում

Նեպալում ավերիչ ջրհեղեղների հետևանքով հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում: Ինյչպես հաղորդում է Daily Mail-ը, իշխանությունները հայտնել են, որ խոսքը անհետ կորած 384 զբոսաշրջիկի և արշավականի մասին է։

Նրանցից 291-ը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ 93-ը՝ Նեպալի քաղաքացիներ։

Անհետ կորածների թվում են 12 բրիտանացի, Հնդկաստանի 105 քաղաքացի, չորս հարավաֆրիկացի, Մալայզիայի 17 քաղաքացի և ԱՄՆ երեք քաղաքացի։ Անհետ կորած են համարվում նաև մեկական քաղաքացի Ավստրալիայից և Նիդեռլանդներից։

Հարավային Կորեան հայտնել է, որ իր ութ քաղաքացիների հետ կապ չի հաստատվել, ևս 12 քաղաքացի արգելափակված է աղետի գոտում։

Մոտ 100 մարդու քաղաքացիությունը դեռևս չի պարզվել։

Օգոստոսի 26-ին Նեպալը փրկարարական աշխատանքների համար ուղղաթիռներ է ուղարկել հեղեղից տուժած շրջաններ։ Նշվում է, որ հեղեղը քշել է գյուղեր, քանդել շենքեր ու կամուրջներ։

Պաշտոնյաների տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել:

Նեպալի արտգործնախարարը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը ձնահյուս է առաջացրել, ինչն էլ հանգեցրել է ջրհեղեղի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31