Արձանի տեղադրման թույլտվությանը «կողմ» քվեարկած ավագանու անդամները կա՛մ անտեղյակ են բռնարարքներին մեղսակից ու հակահայ այս կոմունիստական գործչի անցյալին, կա՛մ իմանալով, բայց չընդվզելով դրա դեմ, իրենց քայլով արժևորեցին ինչպես հայերի, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների գնդակահարությունները, մարդկության դեմ հանցագործությունները…
Անկվաբը հերքել է նաև տարածված այն տեղեկությունները, թե լքել է հանրապետության տարածքը:
«Ես իրավահաջորդ եմ և, անշուշտ, կիսում եմ պատասխանատվությունը: Պետպատվերի առումով կան հատուկ չափորոշիչներ և հանձնաժողովն ըստ դրա է բաշխում գումարները»,- հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ ներկայումս փորձում են կատարելագործել և տեսնել, թե ինչ ռիսկերի մասին կարելի է խոսել, այսինքն՝ կատարելագործել որակը, նաև ֆինանսական ռիսկերը կուսումնասիրվեն:
Նախօրեին Լեյլա Յունուսին կանչել էին Գլխավոր դատախազություն՝ կապված մի շարք ՀԿ-ների գործերը հետաքննելու հետ:
«Նազարբաևն ինքը, փաստորեն, իր ասածի մեջ նաև տալիս է պատասխանը. ինչպես Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) է անդամակցել` առանց Արցախի հետ հարաբերությունները քաղաքականացնելու, առանց ինչ-որ հիստերիկ դրսևորումների, որոնք չգիտես` ինչու այսօր տեսնում ենք այդ հարցերի շուրջ, այս հարցը նույնպես նորմալ ձևով անցնելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Աստանայում Ղազախաստանի նախագահի հայտնի հայտարարությունները:
Դատարանը հրապարակեց նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչականի պետին ուղղված տեղեկանքը, որով ընկերություններից մեկի ինժեները հայտնել է, որ վթարի վայրում թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, այն բնակավայր է: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ տվյալ վայրի բնակելի վայր հանդիսանալու կամ չհանդիասնալու հանգամանքը ճշտելու համար դիմել է Նաիրի ճանապարհաշինարարական ընկերությանը, որը պատասխանել է, որ դեպքի վայրը բնակավայր է:
Համաներման տակ էր ընկել նաև 4 մարդ, որոնց դատապարտել էին մահվան:
«Նազարբաևը պարտավոր է իր գործընկերոջ` Ադրբեջանի շահերը որոշ չափով պաշտպանել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով` երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի
Հայտնի է դարձել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերի հարավկովկասյան այցի ծրագիրը:
«Կարևոր է, որ հայկական կողմն էլ որոշի, թե որ գործիքներն են պիտանի, որոնք ոչ, որպեսզի վատնված ճիգերը և միջոցները ծառայեն իրենց նպատակին: Ավելի լավ է 1000 սարքավորումից կամ դեղերից ընտրվեն 500-ը, 1-ը կամ առհասարակ չընտրվեն, քան ընտրվի որևէ բան, որը պիտանի չէ»:
«Մեկնելու հաշվին հիմնականում կարողանում ենք հնարավորություն տալ, որ արական սեռը խուսափի բանակից: Պետք է սահմանափակում դնել, որ չծառայած արական սեռը չկարողանա մեկնել»:
Այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով:
Համաձայն ՎՊ հաշվետվության՝ ծրագրի բյուջեն 13.5 մլն ԱՄՆ դոլար է: Այդ գումարի շրջանակներում պետք է հիմնվեին 700հա ծիրանենու, դեղձենու և ընկուզենու այգիներ` 400-500 աղքատ գյուղացիական մանր տնտեսություններին աջակցելու համար:
«Ստացվում է, որ դեմոգրաֆիական ալիքի առաջին հարվածը դպրոցներն են կրում, հետո գալու են բուհերը, հետո բանակը և այլն: Բայց մեր գերատեսչությունը պատասխանատու չէ դեմոգրաֆիական խնդիրների համար»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար երեկ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վարքն անակնկալ չի եղել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց իրենց սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս թե բնակչության քանի տոկոսն է ուզում, որ Հայասատանը մտնի Մաքսային Միություն, իսկ քանիսը` Եվրամիություն:
Ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:
Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարևորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Արեգունի գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Լեվոն Հ.-ն և 2001 թ. ծնված Հովսեփ Ն.-ն փայտե կոճղերին ռելսերի ամրացման համար նախատեսված հատուկ մեխերով վնասում էին ռելսերը:
Կինը եղել է ծննդաբերության առաջին շրջանում, առողջական ցուցանիշները` զարկերակային ճնշումը, անոթազարկը, շնչառությունը, եղել են նորմալ։ Հանկարծակի վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է գիտակցության կորուստ, շնչառության կանգ, անոթազարկի բացակայություն։ Ռեանիմատոլոգի կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումները, ցավոք, արդյունք չեն տվել և արձանագրվել է կենսաբանական մահ։
Ժամանակակից բաց աշխարհում միջազգային բոլոր գործընթացները գնալով խտանում են՝ բեմ հանելով գլոբալ կենտրոնացված կառույցների կողմից բացահայտ հարձակումներն Ավանդության և Ազգային Ինքնության վրա: Հենց այս հարձակման մասն է նաև ՄԱԿ-ի հերթական հարվածը Հայության Ավանդական Արժեքային Համակարգին (ՀՀ դպրոցներում «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը վերացնելու մասին պահանջը):
Արդյունքում գարնանը հարյուրավոր հեկտար դաշտեր են մշակվել կառավարության աջակցությամբ, որոնցից ստացվելիք շահույթը բաշխվելու է Թալիշի բնակիչների միջև:
Կարինե Պապանյանն, ըստ ՇՄ Առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի, հղիության ընթացքում խնդիրներ չի ունեցել: Ամեն ինչ ընթացել է հարթ և առանց բարդությունների:
Տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, որոնք ուղեկցվում են միջազգային հարաբերություններում անկայունության աճով:
«Դասագրքերն այնքան պոպուլիստական նյութ են բոլորի համար, բոլորը քննադատում են: Դասագրքերի մի զգալի մասը լավը չէ, բայց լուծման տարբերակները շատ չեն իրականում՝ կամ համաձայնում ենք, որ ազգային արժանապատվության նսեմացում չէ գերմանական կամ ռուսական դասագրքերը թարգմանելը, կամ փորձում ենք մեզանով գրել նորմալ դասագրքեր»
Սա ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև, առաջին հերթին, իշխանության, բայց նաև ընդդիմության, մտավորականության, Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլորի խնդիրն է: ՀՀԿ-ն շանս ունի ապացուցելու, որ իզուր չի կոչվում Հայաստանի Հանրապետական կուսակցություն: Այլապես հունիսի 15-ից այն կդառնա Հայաստանը հանձնողների կուսակցություն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Դա գրագողություն չէ, լրիվ ուրիշ է և՛ իր բացատրությունով, և՛ իր իմաստով, և՛ մոտեցումներով տարբեր նշաններ են: Նույն ձևի լոգոտիպ չկա, կա նմանը»,- ասաց Ջաղինյանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շատ և շատ թույլ նախագահ է, ինչի մասին է վկայում Աֆղանստանում նրա վարած քաղաքականությունը: