Բաժիններ՝

Լյուդմիլա Սարգսյանը նոր նախարարին հիշեցրեց ատկատների մասին

Առողջապահության համակարգում ատկատների փաստերը վեր էին հանվել և դա նոր երևույթ չէ, շատ վաղուց ներդրված է համակարգում, բայց որևէ նախարար այդ երևույթի դեմ չի պայքարել: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի՝ այն միջոցները, որոնք տրամադրվում են բժշկական հաստատություններին մեկ տարվա համար, որպեսզի հիվանդը կարողանա օգտվել, օգոստոս ամսին այդ միջոցներն արդեն չեն լինում. «Ես դա կապում եմ նրա հետ, որ բոլոր այն գումարները, որ տրվում են հիվանդանոցներին, հետո վերադարձվում է նախարարություն, չեմ կարող ասել՝ որ օղակին, բայց գումարները կրճատվում են և քաղաքացիների մոտ դա մեծ դժգոհություն է առաջացնում»:

Պատգամավորը նշեց, որ նախկին նախարար Դումանյանի մոտ դժգոհություն էր հարուցել այս խնդրի բարձրացումը:

«Դուք ընդունո՞ւմ եք, որ նման երևույթ գոյություն ունի և պատրա՞ստ եք միջոցներ ձեռնարկել, որ կանխեք: Դումանյանը դիմել էր դատախազություն, որ ստուգեն՝ 5-10% ատկատ գոյություն ունի՞ հիվանդանոցներում, բայց փայտը երկու ծայր է ունենում»,- ասաց Լ.Սարգսյանը՝ նշելով, որ նախարարությունում ևս պետք է ստուգումներ անել:

Կարդացեք նաև

«Ես իրավահաջորդ եմ և, անշուշտ, կիսում եմ պատասխանատվությունը: Պետպատվերի առումով կան հատուկ չափորոշիչներ և հանձնաժողովն ըստ դրա է բաշխում գումարները»,- հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ ներկայումս փորձում են կատարելագործել և տեսնել, թե ինչ ռիսկերի մասին կարելի է խոսել, այսինքն՝ կատարելագործել որակը, նաև ֆինանսական ռիսկերը կուսումնասիրվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս