Ռոբերտ Փաթինսոնը կմարմնավորի Ջեյմս Բոնդին
Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը պաշտոնապես ընտրվել է Ջեյմս Բոնդի դերի համար՝ փոխարինելով Դենիել Քրեյգին։
Դերասանի ընտրության մասին նոյեմբերի 16-ին հայտարարվել է «007»-ի պաշտոնական ինստագրամյան էջում։
Փաթինսոնը կնկարահանվի Բոնդի մասին 26-րդ ֆիլմում, որի ռեժիսորը Դենի Վիլնյովն է, իսկ սցենարի հեղինակը՝ Սթիվեն Նայթը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Էմի Փասքալը և Դեյվիդ Հեյմանը։

