Բուրկհալտերը Հայաստան կժամանի հունիսի 4-ին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերի հարավկովկասյան այցի ծրագիրը:

Շվեյցարիայի արտաքին հարցերով դաշնային դեպարտամենտի մամլո ծառայությունը հայտնել է, որ Բուրկհալտերը Հարավային Կոկասում կգտնվի հունիսի 2-4-ին: Բորկհալտերի հարավկովկասյան այցը մեկնարկելու է Ադրբեջան այցելելով:

Բուրկհալտերն Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ԵԱՀԿ-ի ու Ադրբեջանի համագործակցության հարցը և այլ հարցեր:

Հունիսի 3-ին Բուրկհակտերը Վրաստանի ղեկավարության հետ կքննարկի Աբխազիայում ու Հարավային Օսիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հարցը: Հունիսի 4-ին Բուրկհալտերը կժամանի Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս