Բաժիններ՝

Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համար չափազանց շահավետ է ինտեգրումը. Մեդվեդև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հանդիպման ժամանակ Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համար չափազանց շահավետ է ինտեգրումը, քանի որ դա հնարավորություն է տալիս որակապես փոխել մարդկանց կյանքը.

«Հնարավոր է՝ դա դա շատ դուր չի գալիս ինչ-որ մեկին, սակայն մենք հասկանում ենք, որ միայն նման ինտեգրումը զարգացնելու ճանապարհով մենք կարող ենք նոր որակ հաղորդել մեր տնտեսությունների, մեր երկրների և հետևաբար մեր մարդկանց կենսամակարդակի զարգացմանը»:

Մեդվեդևն ընդգծել է Լուկաշենկոյի դերը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի պատրաստման ու ստորագրման գործընթացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս