Բաժիններ՝

230 անուն դասագրքերից ընդամենը 30-ն են վիճահարույց

«Դասագրքերն այնքան պոպուլիստական նյութ են բոլորի համար, բոլորը քննադատում են: Դասագրքերի մի զգալի մասը լավը չէ, բայց լուծման տարբերակները շատ չեն իրականում՝ կամ համաձայնում ենք, որ ազգային արժանապատվության նսեմացում չէ գերմանական կամ ռուսական դասագրքերը թարգմանելը, կամ փորձում ենք մեզանով գրել նորմալ դասագրքեր»,- այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ ունենք և լավ դասագրքեր, 230 անուն դասագրքերից ընդամենը 30-ն են վիճահարույց: Աշոտյանի կարծիքով՝ մեր դասագրքերը երբեմն շատ ծանր նյութեր են պարունակում: Նա տեղեկացրեց, որ առաջիկա 3-4 տարում մտադիր են վերանայել հանրակրթական դպրոցների ողջ դասագրքերը, որը ճակատագրական քայլ է լինելու ՀՀ կրթության հետագա 10-20 տարիների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս