
Դիք Չեյնին չի բացառում, որ Օբաման ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթույլ նախագահն է

The Washington Free Beacon-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շատ և շատ թույլ նախագահ է, ինչի մասին է վկայում Աֆղանստանում նրա վարած քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին:
Նա չի բացառել, որ Օբաման ԱՄՆ-ի ամենաթույլ նախագահն է՝ նրան մեղադրելով արտերկրում ԱՄՆ-ի իմիջին վնաս պատճառելու մեջ: Չեյնին հիշեցրել է Օբամայի այցը Մերձավոր Արևելք՝ ընդգծելով, որ բոլորն են համոզված, որ աշխարհի այդ տարածաշրջանում դեպքերի վրա ազդելու ԱՄՆ-ի ունակությունները կտրուկ անկում են ապրել.
«Մենք ունենք թուլության խնդիր, և այն գտնվում է հենց Սպիտակ տանը: Այդպիսի թուլության նշան է մինչև 2016 թվականը բոլոր զորքերն Աֆղանստանից դուրս բերելու Օբամայի պլանը: Դա հիմարություն է, խելամիտ չէ, իրականում այդ քայլը միայն հաստատում է ամերիկացիների թուլության մասին կարծիքը»: