Լուկաշենկոն առաջարկում է նորովի նայել միջպետական հարաբերություներում ԱՊՀ-ի դերակատարությանը
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների վարչապետների պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նորովի նայել միջպետական հարաբերություներում ԱՊՀ-ի դերակատարությանը.
«Ժամանակը չի դոփում տեղում: Տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, որոնք ուղեկցվում են միջազգային հարաբերություններում անկայունության աճով, այդ թվում նաև հետխորհրդային տիրույթում: Վստահ եմ, որ մենք բոլորս շահագրգռված ենք Եվրասիական տարածաշրջանը կայուն ու բարգավաճող տեսնելում:
Օրինաչափ հարց է առաջանում. մի՞գուցե մենք իսկապես պետք է նորովի նայենք մասնակից երկրների միջպետական հարաբերություններում ԱՊՀ-ի դերակատարությանը»: