Բաժիններ՝

Ի պատասխան Միջ-ապազգային կառույցների հարվածներին

«Ժամանակակից բաց աշխարհում միջազգային բոլոր գործընթացները գնալով խտանում են՝ բեմ հանելով գլոբալ կենտրոնացված կառույցների կողմից բացահայտ հարձակումներն Ավանդության և Ազգային Ինքնության վրա: Հենց այս հարձակման մասն է նաև ՄԱԿ-ի հերթական հարվածը Հայության Ավանդական Արժեքային Համակարգին (ՀՀ դպրոցներում «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը վերացնելու մասին պահանջը):

Ցավալի է, որ ֆեյսբուքի և, ընդհանրապես, սարդոստայն-ցանցի բոլոր «բնակիչներն» աշխույժ քննարկում են փողոցային բամբասանքները, բայց անտեսում են մեր ազգի սպառնալիքները: «Ով ականջ ունի՝ թող լսի»՝ ավետում է Քրիստոսը, սակայն Սպառողական Քաղաքակրթության հորձանուտում մենք խլացանք և կուրացանք… կամ նախընտրում ենք խուլ ու կույր ձևանալ՝ սեփական սպառողական շահերից ելնելով:

Չենք դատում՝ Գիտենք. Չափված է, Կշռված է, Որոշված է, և «յուրաքանչյուր չարթնացածը պոտենցիալ գործակալ է»…

…Դարեր շարունակ հենց Հայ Առաքելական Եկեղեցին էր պահպանում մեր ազգը ոչնչացումից. Բաշ-Ապարանի ու Սարդարապատի ճակատամարտում հենց Եկեղեցին կանգնեց Առաջին Գծում, ու հենց Մեր Ազգային Եկեղեցին է մեր հիմնասյունը, մեր ինքնապահպանման գրավականը:

Եվ ահա կոչ ենք անում բոլորին՝ եկել է Ընտրության ժամանակը: Համաշխարհային այս քաոսում Ճակատամարտի Առաջին Գիծն անցնում է հենց այստեղ՝ Ընտրություն կատարելու ճամփաբաժանին. կա՛մ արժևորենք մեր ազգային ինքնությունը՝ Հայկ Նահապետից ի վեր Լույսի պահապանի և պաշտպանի, կա՛մ լինենք սպառողական քաղաքակրթության անկուշտ անհատակ հորի ևս մի սպառող»:

«Նոր Հայաստան» հ/կ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս