
Ադլի Մանսուրը չեղյալ է հայտարարել 52 մարդու ներում շնորհելու մասին Մուրսիի հրամանը

Եգիպտական MENA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը չեղյալ է հայտարարել 52 մարդու ներում շնորհելու մասին նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի հրամանը:
Ցմահ ազատազրկման դատապարտված մի շարք եգիպտացիներ համաներում էին ստացել Մուրսիի նախագահության ժամանակ (30.06.2012-03.07.2013): Համաներման տակ էր ընկել նաև 4 մարդ, որոնց դատապարտել էին մահվան:
Նրանց համաներելու մասին հրամանը ներկայումս չեղյալ են հայտարարել կատարած հետազոտությունից հետո, որը ցույց է տվել, որ համաներման տակ ընկած մի շարք անձինք կատարել են պետության շահերի ու նրա անվտանգության դեմ հանցանքներ: