Բաժիններ՝

Նույն ձևի լոգոտիպ չկա, կա նմանը. Ռուբեն Ջաղինյանը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ընտրված լոգոտիպի մասին

Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ընտրված լոգոտիպը՝ անմոռուկը, իր բացատրությունով լիովին տարբեր է մնացած եղածներից: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ով ևս մասնակցել է լոգոտիպի ընտրությանը:

«Դա գրագողություն չէ, լրիվ ուրիշ է և՛ իր բացատրությունով, և՛ իր իմաստով, և՛ մոտեցումներով տարբեր նշաններ են: Նույն ձևի լոգոտիպ չկա, կա նմանը»,- ասաց Ջաղինյանը:

168.am-ի հարցին՝ ինչքա՞ն գումար է վճարվել կազմակերպությանն այդ լոգոտիպի համար, Ջաղինյանը նշեց, որ տեղյակ չէ գումարի չափից, բայց կարծում է, որ շատ մեծ գումարի մասին չէ խոսքը:

«Անձամբ իմ դուրը գալիս է լոգոտիպը, դա պատշաճ լոգոտիպ է, որն իր տեղը կունենա»,- ասաց Ռ. Ջաղինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս