Նոր մանրամասներ՝ Գյումրիում մահացած կնոջ մասին (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում է. Գյումրիում ծննդաբերության ժամանակ մահվան դեպք է գրանցվել: 38 ամյա կինը Ավստրիական «Մոր ու մանկան» կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մահացել է 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ:
Կարինե Պապանյանն, ըստ ՇՄ Առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի, հղիության ընթացքում խնդիրներ չի ունեցել: Ամեն ինչ ընթացել է հարթ և առանց բարդությունների:
Ծննդաբերության պահին, Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, առաջացել է պտղաջրային էմբոլեա, որի դեմ պայքարել հնարավոր չէ: