Բաժիններ՝

Երկու դեռահաս վնասում էին երկաթուղային գծեր Շորժա-Վարդնիս հատվածում

Վարդենիսի Ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները մայիսի 28-ին ձերբակալել են Շորժա-Վարդենիս հատվածում երկաթուղային գծերը վնասող երկու դեռահասի: Այս մասին տեղեկացնում են «Հարավային երկաթուղի» ՓԲԸ-ից:

Արեգունի գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Լեվոն Հ.-ն և 2001 թ. ծնված Հովսեփ Ն.-ն փայտե կոճղերին ռելսերի ամրացման համար նախատեսված հատուկ մեխերով վնասում էին ռելսերը:

Ներկա պահին դեռահասների հետ տարվում է բացատրական աշխատանք:
Նման գործողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Երկաթուղային գծեր վնասելը կարող է բերել ոչ միայն գնացքների չվացուցակների խախտումներին, այլև երկաթուղային վթարների պատճառ հանդիսանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս