
Անկվաբը հրաժարվել է ուժ կիրառել ընդդիմության դեմ

Apsny Press-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը, որի հրաժարականը պահանջում է տեղի ընդդիմությունը, մտադիր չէ ուժ կիրառել նրա նկատմամբ:
Այս մասին հայտարարել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան, ով ընդդիմության հետ բանակցություններում ներկայացնում է իշխանությունը: Աշուբայի խոսքերով՝ նախագահը բոլոր կառույցներից պահանջել է կատարելապես բացառել հարցի լուծման ուժային տարբերակը:
Անկվաբն ինքը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել ընդդիմադիրների հետ, սակայն մտադիր չէ կատարել նրանց վերջնագրերը (կապված իր և վարչապետի հրաժարականի հետ): Անկվաբը հերքել է նաև տարածված այն տեղեկությունները, թե լքել է հանրապետության տարածքը: