ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի այն հայտարարությանը, թե պատգամավոր Կարեն Բոթոյանը ՕԵԿ-ը լքել է Գագիկ Խաչատրյանի և Հովիկ Աբրահամյանի գործադրած ճնշումների արդյունքնում:
«Եթե ոստիկանը չի խախտում քաղաքացիների իրավունքը, արժանապատվությունը չի նվաստացնում, նա է լավ ոստիկան»,- այսօր Ծաղկաձորում տեղի ունեցող սեմինարի ընթացքում քննարկվող «Համայնքային ոստիկանության մոդելի ներդրումը որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ու իրագործման յուրահատուկ ուղղություն» թեմայի քննարման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան չի հանձնում ազատությունների համար պայքարի մարտիկներին:
Հանդիպումն անցկացվել է Մոսկովյան անվտանգության միջազգային 3-րդ կոնֆերանսի շրջանակներում:
Ամենակեր են, կծում են, սարսափելի են: Հանելուկն առաջադրել են Գյումրու Կոմիտաս փողոցի բնակիչները:
Մայիսի 23-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:
Այս մասին նշված է ԴԺՀ-ի Twitter-յան էջում:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Լավրովի խոսքերով՝ գլխավորն այն է, որ ընտրությունների արդյունքներից գոհ մնա Ուկրաինայի ժողովուրդը:
«Պատմական դեմքերի հետևից եթե մենք ընկնենք, ապա իմ մատների վրա կարող եմ գտնել պատմական դեմքեր, ում կենսագրությունը հակասական չէ: Միկոյանը եղել է պետական գործիչ Խորհրդային Միության: Երբ որ մարդիկ ասում են` ի՞նչ է արել Միկոյանը Հայաստանի համար… Հայաստանն էլ Խորհրդային միության մի մասն էր, մենք պետք է կողմնորոշվենք. Խորհրդային Միության ժամանակաշրջանում Խորհրդային Հայաստանում լավ բան եղե՞լ է, թե՞ չէ»:
Հուշագիրն ուղղված է պետական ծառայության հատվածում երկու կառույցների համագործակցության ամրապնդմանը` փորձագիտական խորհրդատվության, քաղաքացիական ծառայության ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի իրականացման և այլ միջոցներով:
Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին հանդիպման համար և ողջունել մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը կառավարության առաջնահերթությունների թվում ներառելու փաստը: Վարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը կարևորել են սահմանների կառավարման և սահմանային անցակետերի արդիականացման, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում (այդ թվում համայնքների խոշորացման գործընթացում) համատեղ բարեփոխումների իրականացումը, անդրադարձել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Հասկանալի է, որ խնդիրը երևանյան դպրոցներից մեկում անցկացված ցուցադրական միջոցառումը չէ: Խնդիրն այն է, որ դա տեղի է ունենում դպրոցում, որն այսօր ավարտում են պատանիներ, ովքեր, ինչպես նշված է պաշտոնյաների ուղերձներում, մեր երկրի ապագան են ու վաղվա պաշտոնյաները:
Ընդ որում, հունիսի 15-ին կարող է տեղի ունենալ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական Հանձնաժողովը սկսել է իր գործունեությունը: Այսօր՝ մայիսի 23-ին, կայացած մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեցին բանախոսներ Վարդան Գերավետյանը, Գայանե Ավագյանը և Վարուժան Ավետիսյանը: Վարդան Գերավետյանը ընտրվել է Ընտրական հանձնաժողովի նախագահ, Գայանե Ավագյանը՝ տեղակալ:
Այդ հանդիպումներում նախարարները քննարկելու են երկկողմ կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչը, մասնավորապես, վերաբերում է պաշտպանական ու անվտանգության ոլորտում համագործակցությանը:
Եթե այդ տեսանկյունից նայենք, ես էլ ժամանակին՝ 1995 թվականին, բավական կոշտ դիրքորշում եմ ունեցել ՀՀՇ-ի նկատմամբ, որի ներկայացուցիչները հետագայում ձևավորեցին ՀԱԿ-ը: Հիմա իմ վերաբերմունքն այդ քաղաքական ուժի, այդ մարդկանց հանդեպ բավականին դրական է, եթե չասեմ՝ շատ դրական, և ես չեմ կարծում, որ այն տարաձայնությունները, որ եղել են ժամանակին, բոլոր միմյանց հասցեին ասված խոսքերը պատրվակ են, որ տեղի չունենա հանդիպում, որը կարող է քաղաքական խնդիրներ լուծել:
Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը մերժելու Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո` Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու անհրաժշետություն է առաջացել:
Սպանության համար դատապարտված Արտավազդ Գոհարյանի մահվան պատճառը ճշտելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պետական հեղաշրջումից հետո Ուկրաինայում տիրում է քաոս և սկսել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ:
Մայիսի 23-ին, ժամը 11.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը վարել են անչափահասներ, 4-ի վարորդները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել, իսկ մեքենաներում գտնվող երեխաները երթևեկում էին պատուհաններից կիսով չափ կախված:
Այս մասին նշվել է այսօր Բրյուսելում Մալմստրյոմի տարածած հայտարարությունում:
Մամեդյարովը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական միջոցները սպառված չեն:
Մայիսի 23-ին, ժամը 13.55-ից Շիրակի մարզում, իսկ 14.35-ից Լոռու մարզում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից սկսվել են կրակոցներ իրականացվել:
Մայիսի 22-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է օդային փոխադրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև:
Արևմուտքն աջակցել է Ուկրաինայի հակասահմանարդական հեղաշրջմանը, մինչդեռ Մոսկվան արել է ընդհակառակը՝ առաջարկել է երկխոսություն:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը: Արա Զաքարյանը միջնորդել էր փոխել Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը, այն փոխարինել այլ խափանման միջոցով կամ ճանաչել գրավի թույլատրելիությունը:
Դա իրականացվել է առանց փաստաբանների ներկայության:
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել վարչապետների ակումբ, որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, և կքննարկվեն տնտեսական, քաղաքական գործընթացները: