Hürriyet Daily News․ Հայաստանը առաջիկա տարիներին ամբողջությամբ կստանձնի պետական սահմանների պահպանությունը
Թուրքական պարբերականը, հիշեցնելով օրերս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, գրում է, որ Հայաստանը մտադիր է առաջիկա տարիներին աստիճանաբար փոխարինել ռուս սահմանապահներին սեփական ուժերով և ամբողջությամբ ստանձնել պետական սահմանների պահպանության պատասխանատվությունը։ Փաշինյանի խոսքով՝ ռուս սահմանապահների դուրսբերման հստակ ժամկետ դեռ սահմանված չէ։ Այս մասին գրել է Hürriyet Daily News-ը։
Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ստորաբաժանումները 1992 թվականի համաձայնագրի հիման վրա մասնակցում են Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանությանը։
Վերջին տարիներին ռուս սահմանապահների ներկայությունն աստիճանաբար կրճատվել է․ 2024 թվականին նրանք հեռացել են «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ 2025-ին հայկական կողմին են անցել Ագարակի և Մարգարայի անցակետերի վերահսկողությունը։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է առաջիկա տարիներին ամբողջությամբ ստանձնի իր սահմանների պահպանության պատասխանատվությունը։

