Սեյրան Օհանյանը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ կանցկացնի Իրանի ու ՌԴ-ի պաշտպանության նախարարների հետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 23-24-ին Մոսկվայում միջազգային անվտանգության 3-րդ կոնֆերանսի շրջանակներում հանդիպումներ է ունենալու իր իրանցի ու ռուս գործընկերների հետ:

ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկկողմ հանդիպում է անցկացնելու Սեյրան Օհանյանի հետ:

Իրանական IRNA լրատվական գործակալության տվյալներով էլ, Հայաստանի պաշտպանության նախարարի հետ երկկողմ հանդիպում է անցկացնելու Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեին Դեհգհանը:

Այդ հանդիպումներում նախարարները քննարկելու են երկկողմ կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչը, մասնավորապես, վերաբերում է պաշտպանական ու անվտանգության ոլորտում համագործակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս