Իսրայելական ընդդիմությունը նպատակ ունի կառավարություն ձևավորել առանց Նեթանյահուի մասնակցության
Իսրայելի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության նախագահ Գադի Այզենկոտն իր կոալիցիոն գործընկերներ Ավիգդոր Լիբերմանին և Յաիր Գոլանին խոստացել է, որ առանց նրանց համաձայնության վարչապետ Բինյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության հետ ազգային միասնության կառավարություն չի ձևավորի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Լիբերմանն ու Գոլանը կոալիցիոն համաձայնագրեր են ստորագրել Այզենկոտի հետ և բացառել Նեթանյահուի հետ կառավարությանը մասնակցելու հնարավորությունը։
«Բե-Յահադ» կուսակցության նախագահ Նաֆթալի Բենեթը շարունակում է աջակցել «Լիկուդի» հետ ազգային միասնության կառավարության ձևավորմանը, սակայն հասկացրել է, որ պատրաստ է դիտարկել այլընտրանքային տարբերակներ, եթե բանակցությունները ձախողվեն։
Այզենկոտը հայտարարել է, որ մտադիր է կառավարություն ձևավորել իրեն տրված մանդատի ժամկետի մնացած 8 օրվա ընթացքում։

