
ՌԴ-ը կշարունակեր օգնել Ուկրաինային, եթե իշխանափոխությունն իրականացվեր ընտրությունների միջոցով. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակեր օգնել Ուկրաինային, եթե այնտեղ իշխանափոխություն իրականացվեր ընտրությունների միջոցով.
«Կիևի ներկայիս ղեկավարները կարող էին հեղաշրջում չիրականացնել, և փոխարենը իշխանությանն գալ ընտրությունների միջոցով: Այդ դեպքում Մոսկվան կշարունակեր օգնել Ուկրաինային: Արևմուտքն աջակցել է Ուկրաինայի հակասահմանարդական հեղաշրջմանը, մինչդեռ Մոսկվան արել է ընդհակառակը՝ առաջարկել է երկխոսություն»:
Պուտինը հայտարարել է, որ իրենք հուսով են գազի հարցում պայմանավորվածության գալ Ուկրաինայի հետ՝ չնայած նրան, որ պաշտոնական Կիևը հրաժարվում է վճարել իր գազային պարտքը:
Հիշեցնելով, որ Ուկրաինան ցանկանում է պահպանել գազային զեղչը՝ Պուտինն ուշադրություն է հրավիրել, որ դրանով հանդերձ, Ուկրաինան հրաժարվում է վճարել անգամ այն ժամանակաշրջանի մատակարարումների համար, երբ գործել է զեղչը: