Ինչպիսին պետք է լինի լավ ոստիկանն՝ ըստ Արթուր Սաքունցի
«Եթե ոստիկանը չի խախտում քաղաքացիների իրավունքը, արժանապատվությունը չի նվաստացնում, նա է լավ ոստիկան»,- այսօր Ծաղկաձորում տեղի ունեցող սեմինարի ընթացքում քննարկվող «Համայնքային ոստիկանության մոդելի ներդրումը որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ու իրագործման յուրահատուկ ուղղություն» թեմայի քննարման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ այնպես չէ, որ իրենք ոստիկանության վրա դնում են բոլոր կանխարգելման բեռը. «Կանխարգելման մեջ շատ մեծ նշանակություն ունեն պետության քաղաքական, տնտեսական, սոցիալական բնագավառները: Երբ այս բոլոր բնագավառներում պետության քաղաքականությա հիմքում ընկած չէ կանխարգելելը, մարդու խնդիրները, ոստիկանության վրա մենք դնում ենք բեռ: Օրինակ, թմրամոլների դեմ պայքարում ոչ թե թմրամոլներեին չթողնել այդտեղ թմադեղ օգտագործել, որ գնան ուրիշ տեղ անեն, այլ ընդհանարպես թմրամոլության բուժմանը նպաստել: Ոչ թե լինի պատժիչ քաղաքականություն վարել, այլ բուժման ուղղությամբ քայլեր անել»:
Նրա մատնանշած խնդիրներից մեկն էլ այն է, թե ինչպես պետք է ոստիկանը քաղաքացու հետ հարաբերվելու ժամանակ վստահություն, համագործակցություն, քննարկում ապահովի. «Ոստիկանությունը կառույց է, համայնքն այս պահին ինձ համար անհայտ է: Այդ համայնք ասվածը քաղաքացինե՞րն են, տեղական ինքնակառավարման մարմիննե՞րն են, ավագանի՞ն է: Ես մինչև հիմա չեմ տեսել, որ որևիցե մի տեղ քննարկում լինի, որ համայնքային ոստիկանությունը հրապարակային քննարկում է կազմակերպել»:
Ա. Սաքունը ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին հարցրեց, թե ո՞վ է ձևավորում համայնքային ոստիկանությունը. «Այսինքն, ես ուզում եմ հասկանալ այդ համայնքային ոստիկանություն ասվածը, որովհետև դա շատ էական նշանակություն ունի համայնքային ոստիկանության վստահելիության տեսակետից: Ես տեսնում եմ, որ մենք չունենք համայնքային ոստիկանության մասին օրենք և կանոնադրություն»:
Փորձագետը պատասխանելով Ա. Սաքունցի հարցին՝ ասաց, որ գործնականորեն կարելի է ասել, որ աշխարհի բոլոր երկրները հռչակել են համայնքային ոստիկանություն: Նույնիսկ Չինաստանն էլ է ասում, որ ունեն համայնքային ոստիկանություն: Նրա խոսքով՝ «համայնքային ոստիկանություն կոնցեպցիան աշխարհի բոլոր երկրներում փոքրիշատե նույնն է: Դա ոստիկանության ծառայության ոճ է: Համայնքային ոստիկանությունում միշը կան համապատասխան աշխատակիցներ, որոնք սովորաբար իրենց հիմնական աշխատանքը կատարում են սպասարկման տարածքում: Եվ աշխատում է այդ սպասարկման տարածքում առկա խնդիրների ուղղությամբ: Քանի որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են, իրենք չեն ընտրվում տեղի բնակիչների կողմից»:
Դ. Այենսոնը նշեց, որ նախկինում հայերն ունեին տեղամասային տեսուչներ. «Նրանց դերակատարությունը կայանում էր որոշակի տարածքում ծառայություն մատուցելով: Բայց, որպես կանոն, նրանց դիտակում էին որպես շատ ավտորիտար, հիմնականում հարկադրանք կիրառող, պատիժ կիրառող մարմնի: Իրենց գործառույթների, հանձնարությունների մեծ մասը ոստիկանությունն էր հանձնարարում, քանի որ իրենց ոճը հաշվի առնելով՝ քաղաքացիները չէին վստահում նրանց: Նրանց դիտում էին որպես իշխանությունների ներկայացուցիչների: Ահա թե որտեղ են հիմնական աշխատանքները հիմա տարվում: Այսինքն՝ փորձել ավելի շատ շփվել քաղաքացիների հետ ու հաշվի առնել նրանց մտահոգությունները: Եվ այդ կառույցների հետ գործընկերային հիմունքներով փորձել լուծել խնդիրները»: