
Ֆինանսների նախարարության պարզաբանումը՝ Հեղինե Բիշարյանի հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի այն հայտարարությանը, թե պատգամավոր Կարեն Բոթոյանը ՕԵԿ-ը լքել է Գագիկ Խաչատրյանի և Հովիկ Աբրահամյանի գործադրած ճնշումների արդյունքնում:
«Որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՕԵԿ պատգամավորներից մեկի հայտարարությանը` այդ կապակցությամբ ներկայացնելով նաև խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի հայտարարությունը և մեկնաբանություններ ինչ-որ անհասկանալի ճնշումներ գործադրելու մասին: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հնչեցված մեղադրանքներն անտրամաբանական են ու, բնականաբար, չեն արտացոլում իրականությունը, և Հեղինե Բիշարյանը, որպես խմբակցության քարտուղար, պետք է որ այդ մասին քաջատեղյակ լիներ»,- ասված է Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: