Բաժիններ՝

Հայաստանի և Իրանի ավիացիոն իշխանությունների միջև ստորագրվել է օդային փոխադրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

Մայիսի 22-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է օդային փոխադրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և ԻԻՀ քաղաքացիական ավիացիայի կազմակերպության իրավաբանական և միջազգային հարցերի վարչության պետ Մոհամմադ Սաիդ Շարաֆին:

Հուշագրով նախատեսված է վերացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում գործող թռիչքների հաճախականության, սպասարկվող երթուղիների և տարողության սահմանափակումները: Այսպիսով երկու երկրների ավիաընկերությունների համար կստեղծվի բարենպաստ, ազատ մրցակցային միջավայր և ավիացիոն փոխհարաբերությունները խորացնելու լայն հնարավորություն:

Ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, դեսպանության առաջին քարտուղար Ռեզա Մոսթաֆային, ԻԻՀ քաղաքացիական ավիացիայի կազմակերպության Միջազգային օդային համաձայնագրերի ավագ փորձագետ Մեհդի Զանդը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի ոլորտում բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս